Հայ-իրանական զորավարժություններն ավարտվել են. կիրառվել են նաև ծանր զինատեսակներ
Նորդուզի շրջանում ավարտվել են Իրանի և Հայաստանի՝ երկու օր տևած համատեղ զորավարժությունները։
Ըստ իրանական IRNA գործակալության՝ զորավարժությունների ծրագրում ընդգրկված էին թեթև և ծանր զինատեսակների կիրառումը, հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների հմտությունների ցուցադրումը, պայթեցման գործողություններ, ինչպես նաև կրակային աջակցություն:
Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն էր, և դրանք անցկացվեցին տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմանը համահունչ։
Զորավարժությունները ղեկավարում էր բրիգադային գեներալ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին։
Նա նշել է, որ Իրանի առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականության հարգումն է։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ, բրիգադային գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է. «Բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունները և բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականության հարգումը Իրանի առաջնահերթություններից են։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լավագույնս իրականացրել են գործողությունները պլանավորելու և բարեկամ և եղբայրական Հայաստանի հետ համակարգելու համար նախատեսված միջոցառումները։
Բրիգադային գեներալ Ալիռեզա Մադանին հայտարարել է. «Զորավարժությունների նպատակն է ամրապնդել կայուն սահմանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը: Դրանք իրականացվել են ամենակարճ ժամկետներում՝ ստորաբաժանումների պլանավորման և նախապատրաստման տեսանկյունից»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.
-
2025-04-30 19:31
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил о поддержке видения Дональда Трампа по урегулированию украинского конфликта. Его слова приводят РИА Новости.