Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերում ևս գիշերները կրակոցներ են լսվում
Վերջին շաբաթներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Չինարի գյուղի բնակիչներից մեկը հայտնեց՝ կրակոցները գյուղի ուղղությամբ չեն, դեպի օդ են ուղղված, ինտենսիվ չեն։
«Մի 5-6 փամփուշտ են կրակում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարևան գյուղերում՝ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, ևս վերջին օրերին գիշերային ժամերին կրակոցներ լսվում են։
Բնակիչների խոսքով՝ սա վերջին տարիների համար նորություն է, տևական ժամանակ կրակոցներ ընդհանրապես չկային։
Գյուղերում վիճակը խաղաղ է, լարվածություն չկա, մարդիկ իրենց բնականոն աշխատանքն են շարունակում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն էր տարածել` այս անգամ նշելով, թե իբր «հայկական կողմը կրակել է Տավուշի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքերի ուղղությամբ, առաջին անգամ նաև նշելով, թե իբր դրանից հետո նոր ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել»։ ՀՀ ՊՆ հերքեց այդ լուրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.