Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել պայմանավորվել Սիրիայի հարցում
Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլում։ Այսպիսի հավաստիացմամբ հանդես է եկել Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Նրա տեղեկացմամբ՝ բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձել են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պեսախ տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի 12-19-ին է։ Միևնույն ժամանակ, Kan-ի տվյալներով՝ Անկարան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին, որը իսրայելական պատվիրակությունը հասցնում էր Ադրբեջան, անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի հետևանքով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից դեպի արևմուտք, Սև ծովի վրայով։
Ապրիլի 10-ին հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների փաստը։ Իսրայելական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպման կազմակերպման համար։ Վարչապետի աշխատակազմում նշել են, որ հանդիպման ընթացքում կողմերը «սահմանել են իրենց շահերը տարածաշրջանում», որից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացել են Գազայի հատվածում հակամարտության թեժացման համատեքստում, որն սկսվել է 2023թ., և լրացուցիչ սրվել են Սիրիայում իշխանափոխությունից հետո, որը տեղի է ունեցել 2024թ. վերջին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: