Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է:
Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.