Իրանցի միջազգայնագետ․ Սյունիքում կարող է իրանական ռազմաբազա հիմնվել
Կարծում եմ՝ մինչ այդ մենք կարող ենք շատ բաներ անել, որոնք կստիպեն Ադրբեջանին հասկանալ, որ չեն կարող ներխուժել Հայաստան։
Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով հարցին, թե թե կոնկրետ ի՞նչ քայլերի կդիմի Իրանը գետնի վրա, եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստանի տարածք:
«Առաջին հերթին, մենք պետք է տարբեր ուղղություններով մեծացնենք մեր համագործակցությունը Սյունիքում։ Եթե Հայաստանի կառավարությունն օգնի իրանցիներին ավելի ակտիվ լինել այդ տարածաշրջանում, այնտեղ գործարաններ կառուցել, կրթական կապերն ընդլայնել, օգնի, որ իրանցիների մեծ մասը Սյունիք այցելի առևտրի, զբոսաշրջության և մշակութային նախաձեռնությունների համար, ապա Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ մի շանս չի լինի ներխուժելու համար։
Եթե Հայաստանը բարելավի նաև իր ենթակառուցվածքները Սյունիքում, ապա իրանցիներից շատերը կնախընտրեն հենց Սյունիքով գնալ հյուսիս, և ոչ թե Թուրքիայի տարածքով։ Սա անվտանգություն և բարգավաճում կբերի Սյունիքին ու Հաաստանին։
Բացի այդ, կարծում եմ, որ Սյունիքում կարող է նաև իրանական ռազմաբազա հիմնվել, մեր մասնագետներն էլ խորհրդատվություն տրամադրեն հայկական կողմին, ինչը կօգնի Հայաստանին պահել Սյունիքը։ Այդ դեպքում եթե Ադրբեջանը չհասկանա խաղաղության և տրամաբանության լեզուն, Իրանը կհասկացնի նրանց, որ չեն կարող չհարգել միջազգային իրավունքը և ուժով խոսել Հայաստանի հետ»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 18:12
Сегодня во время заседания Правительства главный бесноватый страны в очередной раз напал на Армянскую Апостольскую Святую Церковь, назвав ее чуланом. Об этом заявил предстоятель Гугаркской епархии Армянской Апостольской Церкви, епископ Овнан Акопян.
-
2025-05-29 18:04
Турецкий лидер Эрдоган по возвращении из поездки в Азербайджан сделал ряд заявлений о ситуациии в регионе.
-
2025-05-29 17:59
Страны ЕАЭС создали хороший задел для продвижения экспорта на рынки Глобального Юга, заявил вице-премьер РФ Алексей Оверчук в ходе международного форума "Астана".
-
2025-05-29 16:31
Помимо того, что музей Эребуни-Ереван уже больше года не имеет директора, есть также серьезные тревожные эпизоды, связанные с дальнейшей судьбой музея, который является визитной карточкой Еревана. Об этом в беседе с журналистами 29 мая заявил руководитель фракции блока «Мать Армения» в Совете старейшин Еревана Манук Сукиасян.