Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ
Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ և թուրք ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն ապրիլի 11-ին առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ։ Նա մեղադրվում է քաղաքի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու մեջ։ Այս գործով, նշում է Reuters գործակալությունը, նախկին քաղաքապետին կարող է սպառնալ մինչև յոթ տարի չորս ամիս ազատազրկում։
Առաջին դատական նիստում Իմամօղլուն հերքել է իր մեղքը՝ հավելելով, որ իր դեմ ուղղված բոլոր դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն, հայտնում է DW-ն։
«Ես այստեղ եմ, որովհետև հաղթեցի Ստամբուլի երեք ընտրություններում: <...> Ես այստեղ եմ, որովհետև ես նախագահ եմ 86 միլիոն (Թուրքիայի բնակիչների - խմբ.) մարդկանց սրտերում», - ասել է նա: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից համարվող Էքրեմ Իմամօղլուն մարտի 19-ին ձերբակալվել էր կաշառակերության և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու կասկածանքով։ Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ քաղաքական գործչի նկատմամբ հետաքննություն է իրականացվում ահաբեկչության մասին գործով։ Մասնավորապես, նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ։
Մարտի 23-ի առավոտյան Իմամօղլուն կալանավորվել էր դատարանի որոշմամբ։ Նույն օրը Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) Իմամօղլուին առաջադրել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու։ Փրայմերիզներով, նրա թեկնածությունը պաշտպանել է 13,2 միլիոն համաքաղաքացի՝ գրանցված բոլոր ընտրողների մոտ 20%-ը։
Իմամօղլուի հետապնդումը 2013 թվականից ի վեր բողոքի ամենամեծ ալիքն է առաջացրել Թուրքիայում, հաղորդում է AFP-ն։ Ինչպես հայտնում է Reuters-ը, նախկին քաղաքապետի կալանավորմանը հաջորդած 10 օրվա ընթացքում, ի աջակցություն նրա, ամբողջ երկրում տեղի է ունեցել շուրջ 220 բողոքի ցույց։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.