Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների համար ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքել
Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցով ընդդիմության քարոզարշավի շրջանակներում Թուրքիայում ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը սևծովյան Սամսուն նահանգում տեղի ունեցած հանրահավաքում։ Նրա հայտարարությունները մեջբերում է Halk TV-ն։
«Շաբաթ երեկոյան արտահերթ ընտրությունների անցկացման օգտին ստորագրությունների թիվը գերազանցեց 10 միլիոնը, սակայն մենք ավելի մեծ նպատակ ունենք, և միասին կձգտենք հասնել դրան», - ասել է ընդդիմության առաջնորդը։
Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ծննդավայրում՝ Տրապիզոն նահանգում։ Միևնույն ժամանակ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու նպատակի մասին, ինչը մի փոքր ավելին է, քան 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստացած ձայները։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մարտի 23-ին ԺՀԿ-ն անցկացրեց փրայմերիզ՝ նախագահի թեկնածուին որոշելու համար։ Իմամօղլուի թեկնածությունը պաշտպանել է ավելի քան 14,8 մլն մարդ։
Թուրքական ընդդիմության առաջնորդը Սամսունում տեղի ունեցած հանրահավաքում կրկին կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Օզելը ևս մեկ անգամ թուրքական իշխանություններին անվանել է «խունտա, որը չի ներկայացնում պետությունն ու ժողովրդին»։ Ավելի վաղ Անկարայի դատախազությունը հետաքննություն էր սկսել նրա դեմ՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.