ԿԶԵՀ-ը և ՄԱԿ-ի ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակը պայմանավորվել են գործընկերության մասին
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության երևանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու հարցում երկու կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ։
Հուշագիրը համագործակցություն է նախատեսում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ուղղությամբ՝ համայնքների կայունությունն ամրապնդելու ու Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Ըստ համաձայնագրի՝ համատեղ ջանքերն ուղղված են լինելու ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը, ֆերմերների համար ոռոգման ջրի հասանելիության ապահովմանը և ջրօգտագործողների ընկերությունների ներուժի ամրապնդմանը։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանում` ՀՀ–ում ՄԱԿ-ի ՊԳԿ գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուն և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերությունների բաժնի տնօրեն Գենադի Վասիլևը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ավելի քան 9 մլրդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին ՀՀ–ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ–ի և Տաջիկստանի կողմից:
ԿԶԵՀ-ի նպատակը հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը աջակցելն է, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը օժանդակելը: ՊՀԾ-ն (Պարենի համաշխարհային ծրագիր) աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություններից մեկն է, որն ունի եզակի միջազգային փորձ՝ բնական ռեսուրսների կայուն կառավարման և պարենային անպաշտպանության դեմ պայքարի ոլորտում:
ՊՀԾ-ն ուսուցողական ծրագրեր է մշակում՝ հիմնված ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման փորձի վրա, այդ թվում` կայուն ոռոգելի հողագործությունը, երաշտի կանխումը և կլիմայի փոփոխության հետևանքների կառավարումը` շեշտը դնելով ջրօգտագործողներին գործնական հմտություններ փոխանցելու վրա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 18:57
Бюро по демократическим институтам и правам человека (БДИПЧ) - один из институтов Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) - знает о противоречиях вокруг Армянской апостольской церкви, держит связь с государствами-участниками ОБСЕ, заявила РИА Новости пресс-секретарь БДИПЧ Катя Андруш.
-
2025-07-09 18:55
Депутат от фракции "Армения" Артур Саркисян арестован. Соответствующее решение принял судья суда общей юрисдикции города Еревана Артак Карапетян.
-
2025-07-09 18:51
Члены исполнительного органа Республиканской партии Армении (РПА) приняли в центральном офисе партии представителей Совета по защите прав Арцаха.
-
2025-07-09 18:49
Депутаты парламента Армении от блока "Армения" Армен Рустамян и Ишхан Сагателян с российскими коллегами в Москве двусторонние отношения. Об этом сообщил Сагателян в соцсетях.