ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:
Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:
Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր և հարուստ ժառանգությունը, որում արձանագրված են Հայոց ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունեն՝ որպես Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություններ: Դրանք նաև վկայությունն են այն իրողության, որ աշխարհը քաջատեղյակ էր հայերի դեմ կատարվող հանցագործությանը:
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 12:16
Адвокаты предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской Церкви архиепископа Микаела Аджапахяна отреагировали на сегодняшнее заявление премьер-министра РА Никола Пашиняна, расценив его как вмешательство в предварительное расследование.
-
2025-07-07 12:13
Представитель оппозиционной парламентской фракции "Айастан" Тадевос Аветисян предлагает генпрокурору Анне Вардапетян заменить слово "уголовный" на "политический" в ходатайстве о лишении депутатской неприкосновенности секретаря фракции Арцвика Минасяна. Об этом он заявил на внеочередном парламентском заседании в понедельник.
-
2025-07-07 12:11
Завершено предварительное следствие по делу о хулиганстве, возбужденному в апреле 2021 года после визита премьера Армении в Сюник, где его встретили криками и оскорбительными возгласами.
-
2025-07-07 12:11
Памятник Шарлю Азнавуру будет готов на этой неделе, его отлили в Гюмри. Об этом заявил во время селекторного совещания в мэрии Еревана 7 июля заместитель мэра Еревана Левон Ованнисян. «Официальное открытие состоится 18 июля в 11:00 на площади Азнавура», - уточнил чиновник.