Խնածախի նախկին համայնքապետ․ Ամեն օր կրակոցներ են լինում՝ նույն ժամերին, դեպի գյուղ են կրակում
Այս օրերին ամեն օր էլ կրակոցներ կան՝ նույն ժամերին։ Երեկ երեկոյան էլ՝ ժամը 22։20-ին, կրկին կրակոցներ են եղել, կարճ դադար տվել, հետո՝ կրկին կրակել; Մի երեք անգամ այդպես կրկնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը։
«Ամեն օր կրակոցներ լինում են՝ բացառությամբ մի երկու շաբաթ առաջ՝ երկու-երեք օր չկար, մնացած օրերին կա՝ ամսի 20-ից սկսած և առ այսօր»,- պատմեց նա։
Հարցին ի պատասխան, թե հարցին՝ հենց գյուղի ուղղությա՞մբ են կրակում՝ Թավադյանը նշեց, որ շինությունների վրա վնասված հետքեր կան՝ պատերի, տանիքի վրա․ «Դեպի գյուղ են կրակում»։
Բնակիչների շրջանում խուճապ չկա, տղամարդիկ՝ հանգիստ վիճակում են, կանանց ու երեխաների մոտ՝ ամեն դեպքում վախ կա։
Նախորդ տարիներին Խնածախի ուղղությամբ առհասարակ կրակոցներ, հիմնականում, չեն եղել, թե ինչի մասին է վկայում դեպքերի ինտենսիվության աճը՝ Թավադյանը չի կարող ասել, նշում է՝ հնարավոր է՝ փորձում են հրահրել մեր տղաներին, որ պատասխան կրակեն, միջադեպ լինի․ «Չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի
Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
«Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 18:54
Делегации РФ и Украины в Стамбуле в пятницу достигли принципиального соглашения о новом раунде переговоров, заявил глава МИД Турции Хакан Фидан. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-16 18:51
В рамках VI саммита Европейского политического сообщества президент Франции Эммануэль Макрон выступил с заявлением, в котором отметил, что Франция поддерживает усилия Армении и Азербайджана по достижению окончательного мира и подписанию мирного соглашения.
-
2025-05-16 18:50
Израиль начал массированное наступление на север Газы — авиаудары, артобстрелы и действия наземных сил привели к гибели около 100 человек, включая детей. Об этом сообщает BBC.
-
2025-05-16 18:45
Российская делегация удовлетворена результатом переговоров с украинской стороной и готова продолжать контакты. Об этом заявил глава российской делегации на переговорах с украинской стороной в Стамбуле Владимир Мединский.