Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը մտահոգություն է հայտնել Հռոմում կայացած գիտաժողովի առնչությամբ
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը խորը վրդովմունք և մտահոգություն է հայտնել օրեր առաջ Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի առնչությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առաջնորդության քարտուղարությունից հայտնում են, որ գիտաժողովին փորձ է արվել ուղղակի ժխտել ԼՂ-ում հայ հոգևոր և պատմական ժառանգության հայկական պատկանելությունը և վիրավորել հինավուրց հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվությունը, այն էլ՝ քրիստոնեության համաշխարհային համբավ վայելող ուսումնական մայր կաճառներից մեկում, որը պատկանում է Հիսուսյան միաբանությանը, և Հռոմում՝ քրիստոնեության հնագույն բնօրաններից մեկում։
«Կրկնակի՛ հանդգնություն և հայ ժողովրդի նկատմամբ ատելության արգահատելի հերթական ադրբեջանական դրսևորումը: Հիսուսյան միաբանության Ընդհանուր Մեծավոր Հայր Արտուրո Սոզային ուղղված իր նամակում Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը դատապարտել է վտանգը, որ նման բարձրակարգ ակադեմիական հաստատությունները կարող են դառնալ պատմության կեղծման ամբիոններ, որտեղ զոհերի ձայները լռեցվում են կամ խեղաթյուրվում, իսկ հայ ժողովրդի տառապանքն անտեսվում է, կամ շահագործվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնորդ Հայրը գրել է, որ իր ժողովուրդը ենթարկվել է դաժան տեղահանության Արցախից (ԼՂ) և երկու հազարամյա քրիստոնեկան ներկայության համակարգված ոչնչացման: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բառ, որ լռեցնում կամ խեղաթյուրելով շահարկում է այս իրականությունը՝ վիրավորանք է, որ աղաղակում է Աստծո առաջ։
Արքեպիսկոպոսը հիշեցրել է Ֆրանցիսկոս Պապի և Հիսուսյան միաբանության հիմնադիր Սբ. Իգնատիոս Լոյոլացու խոսքերը՝ կրկնելով, որ չի կարելի խոսել երկխոսության մասին՝ թաքցնելով ճնշումները, ո՛չ էլ կրթել կշռադատության վերաբերյալ, եթե հրաժարվում ենք ճշմարտությունից։
«Հիսուսյան միաբանությունն ամբողջական սերունդներ է կրթել՝ նրանց մեջ սերմանելով ազատության և բարեխիղճ գիտակցության անքննարկելի սկզբունքները։ Այսօր, առավել քան երբևէ, միաբանությունը կոչված է լինելու հստակամիտ առաջնորդ, մարգարեական ձայն, այլ ո՛չ թե՝ լուռ հանդիսատես», գրել է Արքեպիսկոպոս Նորատունկյանը՝ Հիսուսեան միաբանության մեծավորին և խնդրել հեղինակավոր այդ միաբանությանը վայել բծախնդրությամբ և հոգևոր եռանդով հետամուտ լինել այդ եղելության պատճառներն առավել խորությամբ ուսումնասիրելու և իր նամակին արձագանքելու համար, որովհետև խնդիրը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությանը վիրավորելուն, այլև՝ Կաթողիկէ Եկեղեցու վաստակյալ և բազում սրբերի օրրան հանդիսացող միաբանության հոգևոր նկարագրի հանդեպ ոտնձգությանը և բարի համբավին:
Արքեպիսկոպոս Նորատունկյանը համոզում ունի, որ տեղի ունեցածը չէր կարող լինել Հիսուսեան միաբանության, և առավե՛լ ևս Հռոմի Սուրբ Աթոռի, դիտավորությունը, և պատճառների մասին հստակ պատասխաններ ստանալուն պես, Առաջնորդության քարտուղարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում փորձ է արվել ժխտելու Հայաստանի և ԼՂ-ի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.