Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 44-ՕՐՅԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնավոր կասկած կա, որ իշխանությունը վախենում է հրապարակել հայ–ադրբեջանական բանակցային փաթեթները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս իր ճաշ եփելը, սափրվելը, քնել– զարթնելը, բայց այն, ինչ ուզում է իմանալ ժողովուրդը, չի ուզում ցուցադրել։
«Հիմնավոր կասկած կա, որ դուք պարզապես վախենում եք, որ երբ բանակցային փաթեթները հրապարակվեն, էլ էդ բոյի սուտ չեք կարողանա հորինել, որ ձեզ արդարացնեք։ Բայց մի՛ կասկածեք ձեզ վրա. դուք ցանկացած սուտ կարող եք հորինել»,– ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` նույն ճակատագրին է արժանացել նաև 44-օրյա պատերազմի հետաքննությունն իրականացնող խորհրդարանական հանձնաժողովը, որի գոյությունն ինքնին աբսուրդ էր։
«Որովհետև երբ մեղավորներն են քննում հանցագործությունը, դա աբսուրդ է։ Բայց ամեն դեպքում դա օրենքի պահանջ է, հրապարակե՛ք։ Թե՞ ձեզ միայն շոուն էր հետաքրքրում, որ կարողանաք հայոց բանակի վրա գցել պատերազմի պարտության մեղքը, նախկինների վրա գցեք, հաջորդն ի՞նչ եք ասելու։ Թե՞ հանկարծ կպարզվի, որ 44–օրյայի ընթացքում եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք, ՀՕՊ–եր առնեիք, ԱԹՍ–ներ առնեիք սելֆիների և ՍՈւ–երի փոխարեն, ապա արդյունքն այլ կլիներ, թե՞ «Իսկանդերի» կիրառումը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում անեիք, այլ արդյունքի կբերեր։ Չնայած դուք դժվար թե հանդգնություն ունենաք դա հրապարակելու։ Ի՞նչ եմ ակնկալում մարդկանցից, որոնք 44–օրյա պատերազմի զոհերի ամբողջական անվանական ցանկը մինչ օրս չեն հրապարակել»,– հայտարարեց Մամիջանյանը։
Վերջում նա խորհուրդ տվեց իշխող խմբակցությանը` ինքնախոստովանական ցուցմունք տալ, քանի որ դա կմեղմացնի պատիժը, և հրապարակել ինչպես բանակցային փաթեթները, այնպես էլ 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5–2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Հաշվետվությունը մինչ օրս չի հրապարակվել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս տարվա մարտին հայտարարեց, որ զեկույցը հասանելի կլինի 2025 թվականին Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 11:44
Аудиозапись разговоров архиепископа Баграта Галстаняна и его сторонников сделали британские спецслужбы, пишет газета «Грапарак» со ссылкой на источники, близкие к властям Армении. У британцев, как утверждает издание, есть глобальные планы в регионе.
-
2025-07-09 11:41
В Следственном комитете РА опровергли распространяемую в СМИ информацию о планах по проведению следственных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.
-
2025-07-09 11:41
Жизнь армянских военнослужащих, пострадавших накануне от разрыва снаряда на занятиях в одной из воинских частей, вне опасности. Об этом сообщает министерство обороны Армении.
-
2025-07-09 11:11
Конечная цель «игры», начатой главой правительства Армении против Святой Армянской Апостольской Церкви, по сути направлена против христианства, написал экс-омбудсмен Армении Арман Татоян.