ՓԱՍՏԱԲԱՆ․ 23 OՐ ՏԵՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայանի ծավալուն հոդվածն է հրապարակվել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է: Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
- Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:
- Մարտի 12-ին հացադուլն ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:
- Ինչպիսի՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:
- Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:
- Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:
-Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:
Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:
Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:
- Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:
- Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:
Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 11:37
Бизнесмен Самвел Карапетян подал иски в суд против пресс-секретаря премьер-министра Армении Назели Багдасарян, заместителя главы аппарата правительства Тарона Чахояна и политолога Арутюна Мкртчяна. Информация об этом размещена на портале судебно-правовой информации Datalex.
-
2025-07-08 11:08
Домашние растения сейчас на пике популярности. Стоит зайти в соцсети – и буквально у всех они ветвятся и цветут в каждой комнате, а с полок выглядывают суккуленты. Что же такого хорошего в домашнем саду, зачем он вообще нужен?
-
2025-07-08 10:40
Политолог и эксперт по постсоветскому пространству Аслан Рубаев в интервью Alpha News прокомментировал текущую ситуацию в Армении и возможные геополитические последствия.
-
2025-07-08 10:32
На самом деле, всё ясно с главой партии «Гражданский договор», который занимает пост премьер-министра Республики Армения. Ради удержания своей власти он выходит за пределы своих полномочий, незаконно вмешивается или узурпирует исключительные полномочия правоохранительных органов. Иными словами, эти полномочия принадлежат исключительно этим органам, и премьер-министру запрещено делать то, что он делает.