Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ԱՅՍՕՐ ՀՀ-ՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՀԱՃԱԽ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՎ
Այսօր Հայաստանում բիզնես միջավայրը հաճախ ձևավորվում է վախի մթնոլորտով՝ ստեղծված տուգանելու, ձերբակալելու և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով: Այս մասին իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի հարկային համակարգի հիմնական խնդիրներն են.
1․ Տնտեսական հետևանքների հաշվարկման բացակայություն՝ որպես համակարգային խնդիր
Հայաստանում հարկային և հետաքննող մարմինները գործնականում չունեն մեխանիզմ կամ պարտադիր գործառույթ՝ գնահատելու իրենց գործողությունների հետևանքով հնարավոր տնտեսական վնասը։
Օրինակ՝ վաճառքի կետի պլոմբումը, ակտիվների արգելափակումը կամ ղեկավարի կալանավորումը մեկ ամսով կարող է պետությանը զրկել հարյուր միլիոնավոր դրամ հարկային եկամտից, բայց որևէ պահի այդ հետևանքները ոչ հաշվարկվում են, ոչ էլ դառնում են գործելու սահմանափակում։
2․ Վախի մթնոլորտի ինստիտուցիոնալացում
Այսօր Հայաստանում բիզնես միջավայրը հաճախ ձևավորվում է ոչ թե կանխատեսելի հարկային ու ֆինանսական օրենսդրության հիման վրա, այլ վախի մթնոլորտով՝ ստեղծված տուգանելու, ձերբակալելու և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով։ Այս քաղաքականության արդյունքում առաջանում է այն, ինչ տնտեսագիտական գրականության մեջ անվանում են «բիզնեսի ռիսկի պրեմիա», երբ գործարարներն ստիպված են երառվել ավելորդ ռեսուրսներ՝ չպաշտպանվածության ռիսկը կառավարելու համար։
3․ Մարդկային կապիտալի խաթարում
Երբ հարկային խիստ մոտեցման արդյունքում ձերբակալվում է գործատուն կամ պլոմբվում են գրասենյակները, գործազրկության ռիսկի տակ են հայտնվում աշխատակիցները, խաթարվում են նրանց աշխատանքային ռիթմն ու բարոյահոգեբանական վիճակը։
Ի վերջո՝ պետական կառույցները, գործելով կոշտ, հաճախ դիտավորյալ կամ սխալ հիմքերի վրա, վնասում են իրենց իսկ հավաքագրվելիք հարկային բազան, որովհետև հիասթափված ու ճնշված աշխատողները չեն ստեղծում արժեք, իսկ գործատուները սկսում են փնտրել ուղիներ՝ տեղափոխվելու այլ իրավաբանական միջավայր։
Մի քիչ երկար է ստացվել էս անգամ, մանրամասները առաջին մեկնաբանության հղումով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.