Խաչատրյան․ Ալիևը հասկանում է՝ քանի Փաշինյանը կա, պետք է կարողանա հնարավոր և անհնար զիջումները կորզել
Փաշինյանը արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ, Ադրբեջանը վեր կացավ, ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ե՞ս եմ, թե հլը մի հատ հայելու առաջ նայի, տես ո՞վ ես, ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում է՝ դե եկեք մի հատ հասկանանք ինչի ինքը մեզ կոչեց ֆաշիստ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ինքը Ալիևին արդարացնում է, որովհետև իր իշխանության լինելը նմիջապես կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը հո չի կարող ասել՝ գիտեք այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որովհետև դա կլինի իր քաղաքական վերջը։ Դրա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի՝ դե լավ դե հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք:
Դրանք գիտակցված կրակոցներ են, գիտակցված սպառնալիք ու ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, գնա այդ զիջումներին: Ալիևն էլ է հասկանում, չէ որ ինքը հավերժ չէ և դրա համար քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր և անհնար զիջումները կորզել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Բաքուն պարտադրելու է, որ իր ուզած սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան. «Այս իշխանությունները սկզբից ասում էին, որ Սահմանադրությունը կփոխվի ընտրություններից հետո, հետո ասեցին՝ լավ սկսում ենք մշակումը, իսկ մի քանի օր առաջ հայտարարեցին, որ հայեցակարգ էլ չի լինելու, առանց սկզբունքային մեկնակետերը հստակեցնելու սկսում են տեքստը մշակել: Ինքը պետք է փորձի պարտադրել ժողովրդին, Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.