Последние новости

ՄԵԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին կողմ արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը: Իբր, եթե Ադրբեջանի հետ խաղաղություն լինի, ապա Մինսկի խումբն էլ այլևս պետք չի լինի, ուստի ինքը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում-կոչի տակ հենց այն օրն ու այն պահին, երբ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։

Ինչի՞ մասին չի խոսում Փաշինյանը։ Փաշինյանը չի խոսում այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ստեղծվել նրա համար, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն այլ էր. կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում։

Այո, ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է լուծարվել այն ստեղծած երկրների որոշմամբ, ասենք, իր անգործունակության պատճառով։ Բայց դա մեկ բան է, և միանգամայն այլ բան, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կողմ է հանդես գալիս պաշտոնական Երևանը։ Քանզի, կրկնենք, ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի խաղաղ կարգավորման նպատակով։ Եվ եթե Երևանը դիմի ԵԱՀԿ ՄԽ-ն վերացնելու կոչով, ուրեմն Երևանը համաձայն է ոչ միայն նրան, թե հակամարտությունը կարգավորված է, այլև՝ թե հակամարտությունն արդար է կարգավորված։

Համաձայն է, թե Ադրբեջանի գործողությունները ճիշտ էին։ Ե՛վ խաղաղ կարգավորման իր իսկ պարտավորության խախտումը, և՛ 44-օրյա պատերազմի սանձազերծումը։ Ե՛վ 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան ու այնուհետ երկրամասի էթնիկ զտումը. ամեն ինչ արդար էր։

Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվել է արդար ու ճիշտ, հակամարտությունը կարգավորված է, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս պետք չէ. ահա թե ինչ է գործնականում նշանակում Մինսկի խմբի լուծարման մասին Երևանի պաշտոնական դիմումը

Ավելին, դա կնշանակի Երևանի կողմից ոչ միայն Ադրբեջանի գործողությունների իրավացիության ճանաչում, այլև՝ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սխալ և անարդար էին Հայաստանն ու Արցախը։ Հայաստանը երկար տարիներ եղել է «բռնազավթիչ» և «ագրեսոր», հիմա «արդարությունը» վերականգնվել է, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք չէ

Փաշինյանը չի՞ հասկանում։ Հասկանում է, բայց նրան ամեն ինչ գոհացնում է։ Գուցե ԵԱՀԿ ՄԽ լուծարումը ավելի ձեռնտու է Փաշինյանին, քան Ալիևին, ավելի անհրաժեշտ է Փաշինյանին, քան Ալիևին։ Քանի որ Ալիևին ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունն այսօր բնավ չի խանգարում, նրա համար լուծարումն ու դրան Փաշինյանի համաձայնությունը պարզապես իր հաղթանակի մի ավելորդ, ձևական հաստատումն է։ Ադրբեջանի առջև Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի ձևական հաստատումը։ Իսկ այ Փաշինյանին ԵԱՀԿ ՄԽ-ն խանգարում է, քանի որ դրա բուն գոյությունը իր արտաքին քաղաքականության ձախողումների ծանրակշիռ փաստարկն է։

ԵԱՀԿ ՄԽ-ն փակելու Փաշինյանի ձգտումը լիովին համապատասխանում է Ղարաբաղյան շարժման էջն առհավետ փակելու նրա մտադրությանը. որպեսզի ոչինչ ու երբեք չհիշեցնի նրան իր կառավարման ողբերգականության մասին, որպեսզի ոչինչ ու երբեք չհիշեցնի Հայաստանի քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի և նրա ինքնագոհ թիմի ձախողումների մասին, վերջապես, որպեսզի Հայաստանի մյուս, ապագա առաջնորդների համար ամեն առումով դժվարանա միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների թեման բարձրացնելը...

Փաշինյանը չգիտես ինչու նեղանում է, երբ իրեն անվանում են կապիտուլյանտ...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯНОМ ВПЕЧАТЛЕННАЯ ЭСТОНИЯ
    2025-04-30 09:11

    Состоялся визит Пашиняна в Эстонию. Знаковый в разных аспектах. Во-первых, в плане «сбалансированной внешней политики», как любит говорить сам Пашинян. Ведь 9-го мая он будет в Москве на Параде Победы, а европейские лидеры критически относятся к участию своих союзников в этом параде.

  • СОЗНАТЕЛЬНЫЙ НИКОЛ ПОЗДРАВИЛ НЕСОЗНАТЕЛЬНЫХ ГРАЖДАН
    2025-04-29 10:02

    Никол Пашинян направил поздравительное послание в связи с Днем гражданина – праздником, который он сам же и придумал, придя к власти. Некоторые постулаты этого послания довольно примечательны.    Пашинян: «После народной, ненасильственной бархатной революции 2018 года в Армении не было сфальсифицировано ни одних выборов, и этот факт стал частью нашей новой реальности».

  • ОЗАБОЧЕННЫЙ
    2025-04-26 10:19

    Никол Пашинян очень озаботился сожжением турецкого и азербайджанского флагов. Очень ему это не понравилось. Соседи, говорит…  Очень «цивилизованные» соседи, согласно впечатлению Пашиняна от своего первого контакта с Алиевым. 

  • ЗЕЛЕНСКИЙ ТРАМПА РАЗОЗЛИЛ
    2025-04-25 09:25

    Зеленский Трампа разозлил не на шутку. Гнев Трампа вызвало заявление Зеленского, что Киев юридически никогда не признает Крым частью России. Тем самым Зеленский приоткрыл важную составляющую плана Вашингтона по урегулированию конфликта на Украине. Не дожидаясь завершения консультаций, не дожидаясь официального обнародования этого плана Белым Домом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ