Հունգարիան արգելափակում է Հայաստանին տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը
Հունգարիան արգելափակել է Եվրամիության՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) միջոցով Հայաստանին հավելյալ 20 միլիոն եվրո «ոչ մահաբեր» ռազմական օգնություն տրամադրումը։
ԵՄ բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի, պաշտպանել են ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կալլասի առաջարկը, ասել է դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում՝ հավելելով, որ Բուդապեշտը երկուշաբթի շարունակել է վետո դնել որոշման վրա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Այսօրվա բանակցություններից հետո դեռևս առաջընթաց չի գրանցվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է աղբյուրը։
Անցյալ տարվա հուլիսին Հայաստանը ԵՄ-ից ստացել է 10 միլիոն եվրոյի իր առաջին ռազմական օգնությունը։ Գումարը պետք է ծախսվեր առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում դաշտային հոսպիտալ հիմնելու և հայկական բանակի՝ գումարտակի չափ ստորաբաժանման համար օժանդակ միջոցներ ստեղծելու վրա:
Հունգարիան ամիսներ շարունակ արգելափակել է հատկացումը՝ պահանջելով նմանատիպ օգնություն տրամադրել Ադրբեջանին, որի հետ սերտ կապեր է պահպանում։ Հաղորդվում է, որ Բուդապեշտն ի վերջո հանել է վետոն՝ Ադրբեջանում ականազերծման աշխատանքները մեկ այլ աղբյուրից ֆինանսավորելու՝ ԵՄ խոստման դիմաց:
Ի տարբերություն ԵՄ անդամ մյուս երկրների՝ Հունգարիան բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին ԼՂ հարցում։ Հունգարիայի ԱԳՆ-ն այս աջակցությունը հաստատել էր 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի մեկնարկից երեք օր անց։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.