ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆԱԽԱՍՏԵՂԾ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 16-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ երկու տասնյակ աշխատանքներ։ Միջոցառումն իրականացվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ։
«Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն ամենախոշոր ցուցահանդեսային նախաձեռնությունն է Եվրոպայում, որը նվիրված է բնության լուսանկարչությանը և ընդգծում է բնական ժառանգության պահպանման, ինչպես նաև հազվագյուտ ու վերացող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության ու էկոլոգիական տուրիզմի զարգացման հիմնախնդիրները։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իր ողջույնի խոսքում նշել է. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն փառատոնի երկարամյա գործընկերն է, և մենք մեծ գոհունակությամբ հյուրընկալում ենք ցուցահանդեսը Երևանում՝ համոզված լինելով, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ամեն տարի «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն բնության գեղեցկությունը գնահատողների առավել լայն շրջանակի ուշադրությունն է գրավում, ընդգծելով բնության պահպանման և կենսաբազմազանության պաշտպանության կարևորությունը: Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական աշխարհի արագ զարգացող պայմաններում»։ Ա․Մելնիկովի խոսքով՝ իր արդիականության շնորհիվ ցուցահանդեսը շարունակելու է գործել նաև Հայաստանի այլ խոշոր երկաթուղային կայարաններում։
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակներում իրենց կատարումներով հանդես եկան ՀԿԵ-ի գործընկեր Մ.Միրզոյանի անվան դպրոցի սաները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։