«Ռոսսոտրուդնիչեստվոն» հուսով է պարզել իրավիճակը Բաքվի Ռուսական տան հետ կապված՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հուսով է, որ Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կկարգավորվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպման ժամանակ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
«Մենք հուսով ենք, որ հարցը մոտ ապագայում կլուծվի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպման ժամանակ»,- ասել է Շևցովը։
«Մենք հասկանում ենք, և Ադրբեջանի իշխանություններն են դա հասկանում, որ շատ մարդիկ սովոր են փոխգործակցությանը հումանիտար ուղղությամբ»,- նշել է Շևցովը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում գտնվող տարածքի սեփականատերը, որը վարձակալում է «Ռուսական տունը», վաճառում է տարածքը և առաջարկում է Ռուսական տանը մեկուկես ամսվա ընթացքում տեղափոխվել: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվա՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում Ռուսական տան գործունեությունը պատշաճ գրանցման բացակայության պատճառով։
Պրիմակովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս կապվել է ադրբեջանական գերատեսչությունների հետ գրանցման հարցում օգնելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել։ Ապրիլին Պրիմակովը հայտնել է, որ Մոսկվան և Բաքուն փոխզիջում են փնտրում Ադրբեջանում Ռուսական տան հետ կապված, և «բոլորը կառուցողական և լավատեսորեն են տրամադրված»
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.