ՎԱՏԻԿԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ՝ ՉՆԱՅԱԾ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆԸ
Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանը պարգևատրվել է եկեղեցուն ու հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար՝ չնայած Ադրբեջանում քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումներին, գրում է Life Site-ը։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր ադրբեջանական զինուժի կողմից էթնիկական զտումների են ենթարկվել Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախի Հանրապետություն։
Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն, Մել Գիբսոնը և այլք դատապարտել են հարձակումները, որոնք իրականացվել են Իսրայելի և Թուրքիայի կողմից տրամադրված զենքի օգտագործմամբ։
Ադրբեջանն իր 2023 թվականի հարձակումը որակել է որպես «հակաահաբեկչական» արշավ։ Իրականում դա կրոնական հարձակում էր, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան:
2024-ի կեսին Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, որ Ադրբեջանը «ավարտել է» տարածաշրջանում քրիստոնյաների էթնիկ զտումը` «ջնջելով էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»:
Վատիկանը հակամարտությամբ հետաքրքրվել է մարտերի սկսվելուց անմիջապես հետո։ Թեև ոչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ոչ էլ նրա պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը իրավիճակը չեն որակել որպես «էթնիկ զտումներ», Պարոլինը երկու երկրներն էլ այցելեց 2023 թվականի վերջին՝ հավանաբար լարվածությունը հանգստացնելու նպատակով:
Թեև Վատիկանը այդ ժամանակից ի վեր աջակցող դեր է խաղացել երկրների միջև բանակցություններում, քննադատներն ասում են, որ այն օգտագործվել է Ադրբեջանի ավտորիտար կառավարիչ Իլհամ Ալիևին վստահություն հաղորդելու համար: Մյուսները նշել են, որ Վատիկանը և երկրի Հեյդար Ալիևի Հիմնադրամը 2024 թվականին պայմանագիր են կնքել՝ Սուրբ Պողոսի տաճարի վերականգնմանն օգնելու նպատակով:
Այս ամսվա սկզբին Սուրբ Աթոռն իր ամենահեղինակավոր մրցանակը (Պիոս IX պապի շքանշանը) շնորհեց Սուրբ Աթոռում Ադրբեջանի ներկա դեսպան Իլգար Մուխտարովին։
Պիոս IX պապի շքանշանը Վատիկանի բարձրագույն պարգևն է։ Այն շնորհվում է եկեղեցուն և հասարակությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձնաց:
Սակայն դժվար է հասկանալ՝ ինչպես է Մուխտարովն վաստակել նման մրցանակը՝ հաշվի առնելով այն մարտավարությունը, որն օգտագործում է նրա երկիրը տարածաշրջանի քրիստոնյաների դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».