Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանին և Անկարային
Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հայտարար գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։
Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, ներառյալ՝ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում:
Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.