Շահրամանյան․ Ստիպված ենք եղել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություն իրականացնել, բացել Հակարիի կամուրջը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ի պատասխան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիների հարցադրումների՝ «կամ մեզ առաջնորդի, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի», հայտարարեց. «Արցախի Սահմանադրությամբ նախատեսված է նման հնարավորություն մայիսի 21-ից հետո, ձեր նշած անձը կարող է դիմել ԱԺ, գրանցվել և Արցախի նախագահի հնարավոր թեկնածու ներկայանալ»։
Ինչ վերաբերում է առաջնորդությանը՝ պատասխանեց. «Դա չի լինում միայն փողոցային, եթե այդպես լինի, ցանկացած հաղորդավար կլինի առաջնորդ։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա նման պատասխանատվություն և այսօր էլ ժողովրդի այստեղ լինելը դրա վկայությունն է»։
Նա հիշեցրեց, որ երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդին դուրս բերելու համար, իրենից բացի չի եղել։ «Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություն իրականացնել, բացել Հակարիի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք եղել, մեր նպատակը եղել է փրկել զինծառայողներին, մեր ժողովրդին և խաղաղ ճանապարհով թույլ տալ դուրս գալ»։
Շահրամանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն է ստանձնել սոցիալական բոլոր հարցերի պատասախանատվությունը․ «Մենք չունենք որևիցե հնարավորություն՝ ազդելու այդ հարցերի վրա, մշակելու, հաստատելու։ Մեր բոլոր հնարավորություները մենք օգտագործել ենք, որ տեղ հասցնենք, որ ժողովուրդը գտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ դադարեցնելով այս 50 000-ականները՝ հայտնվելու ենք փողոցներում։ Այդ նպատակով համագործակցում ենք վերջին հանրահավաքին լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանող խմբի հետ։
Սպասել մեզանից, որ կկարողանանք ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից․․․, հնարավորությունը ես չեմ տեսնում»,-ասաց նա։
Նշենք, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին անցկացնում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ՝ պահանջելով «Արցախից թալանված գումարները՝ Ներդրումային հիմնադրամի գումարները վերադարձնել և իրենց սոցիալական հարցերը լուծել»։
Շահրամանյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ է կողմ՝ դատախազությունն արագ պարզի, թե ուր են այդ գումարները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.