Ռուսաստանը ցանկանում է քաղաքացիություն չունեցող անձանց զինվորական ծառայության մեջ ներգրավել
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք է տալիս զինված ուժերում և զորամասերում զինծառայության համար պայմանագրեր կնքել, գրում է Коммерсант-ը։
Փոփոխությունները հրապարակվել են ստորին պալատի պաշտոնական կայքում այսօր՝ ապրիլի 18-ին։
Նախաձեռնությունը փոփոխություններ է մտցնում «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» օրենքում, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ հարակից վեց դաշնային օրենքներում: Դրանց ներկայիս խմբագրումներում, ռուսներից բացի, ռուսական բանակում կարող են ծառայել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Քաղաքացիություն չունեցող անձինք այն անձինք են, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն և չունեն այլ երկրի քաղաքացիություն ունենալու ապացույցներ:
Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից՝ «զինված ուժերի հզորությունը բարձրացնելու համար հրատապ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.
-
2025-07-05 13:19
Правозащитники зафиксировали, что за последние три месяца половина преступлений на почве ненависти в Старом городе Иерусалима произошла в Армянском квартале. Об этом сообщил представитель Движения спасения Армянского квартала Гегам Балян со ссылкой на исследование израильского Центра данных по вопросам религиозной свободы (RFDC).