«Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող նախագիծն ավագանու նիստում կքննարկվի
Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը ստացել է 8 կողմ և 6 դեմ ձայներ։
«Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ»,- գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները, իսկ դեմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հանձնաժողովականները։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.