ՄԻՊ-ը՝ Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ սկանդալի մասին
Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ, որը վերաբերում Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ սկանդալին։
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Ընդ որում՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։
Զանգվածային լրատվության միջոցները պետք է բարենպաստ միջավայր ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Այդ առումով առանցքային է, որպեսզի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք՝ որպես հանրային իշխանության կրողներ, ակտիվ քայլեր ձեռնարկեն նման միջավայրի ձևավորման նպատակով։ Ընդ որում՝ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր՝ լինելով թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից վերը նշված չափանիշները նկատի չառնելու դեպքերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում լրագրողների գործունեության համար բարենպաստ միջավայրի և նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը երաշխավորելու տեսանկյունից։ Որպես ոլորտում առկա ընդհանուր խնդիր՝ Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության պարտավորությունն է՝ մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կառուցակարգեր, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում կամ բացակայում են, կամ պատշաճ չեն գործադրվում։
Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը (անկախության, լրագրողական էթիկայի, ներկայացվող տեղեկատվության ճշգրտության, չեզոքության, հաշվետվողականության և այլ վերաբերելի սկզբունքների պահպանման տեսանկյունից) բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։
Ոլորտում խնդիրները բազմաթիվ են և իրավասու դերակատարները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն դրանք հաղթահարելու ուղղությամբ»,֊ ասվում է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 15:51
Генеральный прокурор Армении Анна Вардапетян заявила в парламенте, что суть обвинения против Арцвика Минасяна заключается в том, что он, по сути, легализовал незаконное имущество.
-
2025-07-07 15:50
Изоляция архиепископов Баграта Галстаняна и Микаэла Аджапахяна, а также российского бизнесмена Самвела Карапетяна не наносит им вреда, а, напротив, служит на пользу, поскольку демонстрирует широкой общественности несостоятельность и страхи действующей власти.
-
2025-07-07 15:47
Генеральный прокурор Анна Вардапетян 7 июля представила ходатайство о даче согласия на возбуждение уголовного преследования в отношении депутата Национального Собрания Республики Армения восьмого созыва Артура Лаврентия Саркисяна в порядке, предусмотренном Конституционным законом «Регламент Национального Собрания». Генеральный прокурор, в частности, отметила:
-
2025-07-07 15:45
Лидеры главной прокурдской партии Турции DEM Party провели в воскресенье «продуктивную встречу» с Абдуллой Оджаланом — заключённым лидером Курдской рабочей партии (КРП). В заявлении партии говорится, что Оджалан находится «в хорошем здравии и настроении» и считает, что мирный процесс «входит в новую фазу», сообщает Rudaw.