Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԿՍՎԵԼ Է ՀՀ-Ն ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Հայաստանում սկսվել է պետությունը, պետության ազգային նկարագիրը, 30-ամյա նվաճումները, Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը, Արցախյան հերոսամարտը մերժելու վերջնական փուլը. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այ մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ազդարարած նոր հեղափոխությունն ու «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը։
«Այդ ամենը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ինքնիշխանության և անկախության համար մղվող պայքար, իսկ իրականում դա ՀՀ Անկախության հռչակագրի դրույթներից հեռանալու և Հայաստանը թուրք–ադրբեջանական տանդեմի տիրապետության տակ դնելու գործընթաց է»,– նշեց Շարմազանովը։
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 17–ին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018-ին տեղի ունեցածը։ Նոր հեղափոխության առանցքային արձանագրումն, ըստ Փաշինյանի, այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված պետությունն ու հայրենիքը նույնական են: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ իր կարծիքով`նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Էդուարդ Շարմազանովը սա համարում է «Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ ծնկի գալ» և «ստրկացում»։
«Ի վերջո, այս պետության հիմնադիրը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը, որը դրույթների հիմքում դրել է Անկախության հռչակագիրը, և Անկախության հռչակագիրը մեր անձնագիրն է»,– նշում է ընդդիմադիր գործիչը` հանրությանը կոչ անելով մերժել սահմանադրական փոփոխություններն ու պայքարել պետության գոյության համար։
Թեզը, թե Հայաստանի զիջողականությունը խաղաղության երաշխիք է, Շարմազանովը չի ընդունում, ավելին`պնդում է հակառակը. «Փաշինյանի զիջողականությունը երաշխիք է Ադրբեջանի նորանոր պահանջների»։
Անդրադառնալով ապրիլի 17–ին Թբիլիսիում ԱԳ փոխնախարարների մակարդակով կայացած Հայաստան–Վրաստան– Ադրբեջան եռակողմ հանդիպմանը` ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ դրանից որևէ սպասելիք անձամբ ինքը չունի։
«Միամտություն է կամ անմտություն է Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական ռեժիմից ակնկալել պրոհայկական որևէ լուծում։ Ի՞նչ պետք է ակնկալել ԱԳՆ կոչվող մի հիմնարկից, որը վախենում է խոսել Ցեղասպանությունից, Արցախից, մեր իրավունքներից»,– հարցին հարցով արձագանքեց Շարմազանովը` հավելելով, որ օրվա իշխանությունների ձեռամբ Հայաստանը տարածաշրջանի գործոն պետությունից վերածվել է գործիքի` Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում Թուրքիայի դերակատարմանը` Թուրքիայի բուն նպատակը, նրա գնահատմամբ, ՀՀ–ից երկրորդ Ալեքսանդրապոլի պայմանագիր ստանալն է, որով Հայաստանը կդառնա «Թուրքիայի վասալը Հարավային Կովկասում»։
Այս ամենից խուսափելու միակ տարբերակն Էդուարդ Շարմազանովը համարում է միջնորդների առկայությունը բանակցություններում, մասնավորապես` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների ֆորմատում մնալը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, նրա բնորոշմամբ, «նոյեմբերի 9-ի հայտարարությունների ֆորմատից թռավ դեպի արևմտյան ֆորմատ»։
«2022թ–ին Արևմուտքը Պրահայում հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Ալիևը Արևմուտքից ստացավ այն, ինչ իրեն պետք էր։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մնար նոյեմբերի 9-ի ձևաչափում, Արցախն էլ այսօր հայկական կլիներ, Լաչինի միջանցքն էլ կլիներ, կարգավիճակի խնդիրն էլ դեռ կլիներ, Արցախում էլ հայեր կապրեին,– համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Շարմազանովը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռացվեին իշխանությունից, և եթե ՔՊ–ի իշխանությունը հետագայում էլ երկարաձգվի, ապա հաջորդ կայարանը կլինի Հայաստանի պետականության փաստացի կործանումը։
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը, սակայն, չի ժխտում որ ՀՀ–ում այսօր չկա քաղաքական ուժ, որը միայնակ կկարողանա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, իսկ, միասնությունն, ըստ նրա, պետք է լինի գաղափարական, համակողմանի և ոչ կեղծ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 10:43
Директор музеев и архивов Первопрестольного Св. Эчмиадзина иеромонах Асохик Карапетян наслал проклятие на всех, кто осмелится сегодня и когда-либо ворваться на территорию Первопрестольного Святого Эчмиадзина — духовного центра Армянской апостольской церкви. Об этом он написал в своих соцсетях.
-
2025-07-09 10:07
Около 500 лет назад итальянский художник и ученый Леонардо да Винчи нарисовал то, что по его мнению было идеально пропорциональным мужским телом. Этот набросок стал известен во всем мире под названием Витрувианский человек.
-
2025-07-09 09:11
«Основанием для обысков стали публикации на информационных сайтах «Айкакан жаманак» и «Медианьюз», касавшиеся каких-то аудиозаписей. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил адвокат Арам Вардеванян, комментируя обыски в центральном офисе ЗАО «Электрические сети Армении» и в доме племянника бизнесмена Самвела Карапетяна Нарека Карапетяна.
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.