Աբրահամյան․ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապահներին, ովքեր չկարողացան իշխանության քարոզչության և քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել և գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց:
Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի և տարածված ուղերձից անմիջապես հետո` ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով:
Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 13:05
Руководитель фракции «Армения» Сейран Оганян выступил с заявлением, в котором посчитал незаконным созыв заседания о лишении его депутатской неприкосновенности в его отсутствие.
-
2025-07-04 12:02
Член группы «Альтернативные проекты» политолог Ваге Ованнисян пишет в своем телеграм-канале:
-
2025-07-04 11:49
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением по делу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна, назвав ситуацию как минимум несправедливой и бесчеловечной.
-
2025-07-04 11:45
На вершине ереванского архитектурно-монументального комплекса «Каскад» граждане вывесили баннер с изображением арестованного в Ереване мецената и бизнесмена Самвела Карапетяна и с призывом освободить предпринимателя.