ԻՐԱԿԱՆ ԿԻՐԱՆՑՈՒՄ ՀՀ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀՈՂՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՅՈՒՆ ԵՔ ՏՆԿԵԼ ՈՒ ՀՊԱՐՏԱՑԵԼ ԴՐԱՆՈՎ. ԲՆԱԿԻՉԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ուզում եք տեսնել իրական Հայաստանի գաղափարախոսությունը, գնացեք Կիրանց:
«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։
Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում։
Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80, ինչպես ներկայացնում եք), որից 2-ը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին (տեսանյութում քանդված տներն են)։
Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։
Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հա։
Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ՝ մոտ 300-ից դառնալով 150։
Իրական Կիրանցում ձեր կես ժամ գտնվելու համար փակում եք գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհը։
Իրական Կիրանցում մի փոքր արագ քայլող կիրանցեցուն պոտենցիալ տեռորիստ եք դիտարկում։
Իրական Կիրանցում սահմանազատումից հետո, առաջվա լավ ընկերները չեն խոսում իրար հետ, որովհետև բաժանել եք որ տիրեք։
Եվ
Իրական Հայաստանում դուք քարոզում եք արցսախատյացություն։
Իրական Հայաստանի իրականությունը Հետք ֊ի հոդվածներում է։
Իրական Հայաստանը՝ Խնածախում չդադարող կրակոցներն են։
Իրական Հայաստանում ես՝ պացիֆիստս, ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն» ։
Իրական Հայաստանում վաղը ինձ ասելու են «էդ ինչ ես գրել, ջնջի»»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.