Facebook-ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ–ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։
Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։
Փորձագետը նշել է, որ արգելափակումները, որպես կանոն, տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։
Հայրապետյանը կոչ է արել օգտատերերին այլևս չհրաժարվել Մոնթե Մելքոնյանի լուսանկարները և նրա պատմությունները հրապարակելուց, իսկ արգելափակման դեպքում անպայման բողոքարկել։
«Գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար։ Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը»,– գրել է Հայրապետյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 17:28
В масштабах азербайджанской армии проводятся командно-штабные тренировки. Как сообщают азербайджанские СМИ6 учения проводятся в соответствии с планом подготовки на 2025 год.
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.
-
2025-05-15 17:22
Азербайджанцы вырубили около 60 гектаров леса на оккупированной территории заповедника «Шикаох» в Сюникской области Армении для строительства позиций, инженерных сооружений и прокладки дорог. Об этом пишет Hetq со ссылкой на спутниковые карты Planet и снимки Google Earth.
-
2025-05-15 17:18
Участившиеся скандалы и взаимные оскорбления в Национальном собрании Армении могут быть связаны с подготовкой к парламентским выборам 2026 года. Такое мнение выразил депутат от оппозиционной фракции "Айастан" Армен Рустамян в беседе с журналистами.