Փաստաբանը՝ դատարանի միջադեպի մասին. խոսքի ազատության սահմանափակումն անընդունելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խոսքի ազատության սահմանափակումն անընդունելի է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերի դահլիճից լրատվամիջոցների ներկայացուցչին հեռացնելն այսպես գնահատեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց լրագրողին՝ դատավորի սեփական անհեթեթ մեղադրանքին արձագանքելու համար։
Անընդունելի համարելով խոսքի ազատության սահմանափակումը՝ փաստաբանը հավելեց, որ խնդիրը վերաբերում է հայտնի մի հանգամանքի, և այն քննարկվել է դատարանում՝ Պետրոսյանը ժամանակին քաղաքական գործունեությամբ է զբաղվել։
Հարցին, թե ինչու պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում, Վարդևանյանը հիշեց, որ ինքն է փորձել նման միջնորդություն ներկայացնել, սակայն այն մերժվել է «ժամանակավրեպ լինելու պատճառով»։
Փաստաբանի խոսքով՝ գործն, ընդհանուր առմամբ, դուրս է Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից և ստեղծված իրավիճակից միակ ելքը կարճելն է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.