Խնածախի բնակիչ․ Իզուր էլ ՔՊ-ականները եկել էին գյուղ. Եթե մասնակցեի հանդիպմանը՝ մի երկու բան կասեի
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում այսօր գիշերը կրկին ինտենսիվ կրակոցներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչներից Հրաչ Հովակիմյանը:
«Գիշերը շատ վատ վիճակ էր, անընդհատ կրակոցներ են եղել տարբեր տեղերից, տարբեր ուղղություններով, նույնիսկ դիմացի բարձունքներից. Ամենաշատը եղել է իրենց հրամանատարական դիրքից։ Չէր հանդարտվում, համարյա պատերազմ էր: Գյուղի ուղղությամբ էլ են կրակում, օդ էլ են կրակում, չես կարողանում կողմնորոշվել»,–ասաց նա:
Նա նշեց, որ այս օրերին կրակոցների հետևանքով գյուղը վնասներ է կրել։
«Մի քանի օր առաջ նույնիսկ իմ աղջկա բակին են խփել: Տանիք կա ծակված, գյուղապետի պատուհանին էին խփել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորներ են այցելել գյուղ, Հովակիմյանն ասաց. «Իզուր էլ եկել են, եկել են, ի՞նչ են ասել, ինչպե՞ս են օգնել գյուղացիներին: Ես հանդիպման մասին չեմ իմացել, եթե մասնակցեի հադիպմանը, մի քանի բան կասեի։ Կասեի՝ եկել եք ինչի՞, ի՞նչ պատասխան պիտի տան մեզ։ Ի՞նչ առիթով են եկել: Կանայք, երեխեքն են մեղք: Ի՞նչ է, մեղք ենք գործե՞լ, որ էս գյուղում ենք ծնվել։ Իրենք էլ հրապարակում նստած կայֆավատ են անում։
Փաշինյանը խոստանում է, որ պատերազմ չի լինի, բայց սա պատերազմից բեթար է, վախով ապրում են: Երեխեքի համար սովորական է դարձել, ասում են՝ սպասենք կրակեն, նոր քնենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.