Ռուբիոն որոշել է չմեկնել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին Ղրիմը ռուսական չճանաչելու Զելենսկու որոշումից հետո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական՝ համաձայն խաղաղության համաձայնագրի, գրել է New York Times-ը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։ «Դա վերաբերում է նրա ժամանակացույցի տեխնիկական խնդիրներին»,- ասել է մամուլի քարտուղարը։
Հանդիպումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 23-ին, որին, Ռուբիոյից բացի, ներկա չի լինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցություններ է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Թրամփի մեկ այլ հատուկ բանագնաց՝ Քիտ Քելոգը։ Ինչպես հայտնել է Axios-ը, հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայից պատասխան ստանալ իր խաղաղության առաջարկին, որը նախկինում ներկայացրել էր Կիևին և Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին։ Պլանը ենթադրում է, մասնավորապես, բռնակցված Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք դե յուրե, իսկ մնացած գրավված ուկրաինական հողերը դե ֆակտո Ռուսաստանի տարածք։ Խաղաղության նախաձեռնությունը նաև ենթադրում է Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց։ Նախօրեին Զելենսկին հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Կիևն օրինականորեն չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական։ «Սա դուրս է մեր Սահմանադրությունից: Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը»,- ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում ԱՄՆ և եվրոպացի դաշնակիցների հետ հանդիպմանը կկենտրոնանա «անվերապահ հրադադարի» հաստատման հնարավորությունների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել մասնակցությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանակցություններին, եթե կողմերից մեկը խոչընդոտի պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 13:42
Четыре заместителя мэра Еревана в совокупности получили премию в 7 млн драмов за июнь и зарплату в таком же размере, пишет газета «Грапарак» со ссылкой на сотрудников муниципалитета.
-
2025-07-04 13:18
Появилась информация о том, что запись с фразой о "расстреле" вырвана из контекста, пишет адвокат Ованнес Худоян.
-
2025-07-04 13:15
Иск главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна против двух депутатов от правящей фракции "Гражданский договор" подан по инициативе его юридической команды. Об этом говорится в заявлении адвокатов бизнесмена.
-
2025-07-04 13:12
Задержан Ваагн Чахалян. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.