Օտարեկրացիներն այսուհետ կկարողանան Հայաստանում նույնականացվել և ստանալ Mobile ID
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն կտա այն օտարերկրացիներին, որոնք ունեն ՀՀ-ում կացության կարգավիճակի քարտ կամ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ նույնականացվել և ստանալ Mobile ID: Դա հնարավորություն կտա օգտվել պետական առցանց ծառայություններից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող իրավական կարգավորումների պայմաններում Mobile ID դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, որոնք ստացել են նույնականացման քարտ։ Միևնույն ժամանակ պետական առցանց ծառայությունների ավելացմամբ պայմանավորված առաջացել է Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիների համար նշված ծառայությունները հասանելի դարձնելու հնարավորություն։
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացինիրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։
Մինչդեռ, պետական առցանց ծառայությունները կարող են մատուցվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, ինչով պայմանավորված էլ այս որոշմամբ սահմանվել են համապատասխան կարգավորումեր օտարեկրացիների մասով, այն է՝ վերջիններս կկարողանան դիմել և ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին նախապես պետք է ներկայանա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 05:33
Проливной дождь в Араратской области затопил не только село Кахцрашен, но и ряд прилегающих к нему населенных пунктов - Нарек, Норашен, Двин и другие. В городе Арташате возникли проблемы с водоводами. Об этом сообщил Sputnik Армения начальник отдела сельского хозяйства и охраны природы общины Арташат Нарек Галстян.
-
2025-05-15 05:27
По меньшей мере один человек погиб, ещё 11 получили ранения в результате взрыва на митинге "Пакистанской народной партии" (ПНП) в городе Кветта, сообщает телеканал ARY News со ссылкой на источники.
-
2025-05-15 05:22
В Армении многократно повысили штрафы за производство и импорт сигарет без картинок, предупреждающих о вреде курения. Проект соответствующих изменений, исходящих из техрегламентов Евразийского экономического союза, был одобрен парламентом республики во втором и окончательном чтении.
-
2025-05-15 05:20
Страны ЕАЭС планируют ввести институт уполномоченных экспортеров, что упростит внешнеэкономическую деятельность, сделает ее прозрачнее, снизит издержки для бизнеса и ускорит экспортные процедуры. Об этом в интервью @SputnikLive заявила член Ассоциации таможенных юристов Оксана Курочкина.