Ղրղզստանի հատուկ ծառայությունները բռնել են «Ռուսական տան» աշխատակցին
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն ձերբակալել է Օշ քաղաքի «Ռուսական տան» աշխատակցուհի Նատալյա Սեկերինային, հայտնել է «Азаттык» ռադիոն («Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը)։
Ապրիլի 19-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Սեկերինայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը՝ մինչև հունիսի 17-ը։
Դատարանի հաղորդագրությունում, որը մեջբերում է «Азаттык» ռադիոն, նշվել է, որ Ազգային անվտանգության պետական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել Սեկերինային՝ այլ երկրներում զինված հակամարտություններին մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու հոդվածով։ Ինչպես ենթադրում է «Настоящее время»-ն, խոսքը ռուսական բանակ վարձկանների հավաքագրման մասին է:
Ընդհանուր առմամբ, հավաքագրման գործով կալանավորվել է չորս մարդ, այդ թվում՝ Օշի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակից Սերգեյ Լապուշկինը։ Գործով մյուս երկու մեղադրյալների ինքնությունը հայտնի չէ։
Ինչպես նշել է «Аззатык» ռադիոն, երեք մարդ նախկինում Ղրղզստանում դատապարտվել է ռուս-ուկրաինական պատերազմին Ռուսաստանի կողմից մասնակցելու համար։ Նրանցից մեկը՝ Ասկար Կուբանիչբեկ ուուլուն, Ղրղզստանում ստացել է յոթ տարվա ազատազրկում, սակայն փախել է Ռուսաստան, որտեղ նոր պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Անհասկանալի է, թե արդյոք դա կապված է հավաքագրման դեպքի հետ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: