Նրբություններ կան. Պեսկովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ դիրքորոշման մասին
Ուկրաինայի կարգավորման հետ կապված բազմաթիվ նրբություններ կան, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները, և այդ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարգավորման շուրջ բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները և այլն։ Այդ աշխատանքը շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ այսօր ուկրաինական կարգավորման տարբերակների որևէ ուրվագիծ չի կարող հրապարակվել։
«Լրատվամիջոցներում շատ տարբեր լցոնումներ են լինում: Դուք հասկանում եք, որ կարգավորման հետ կապված ամեն տարբերակ չի կարող հրապարակվել: Երբ դրանք հրապարակային են դառնում, կորցնում են իրենց արդյունավետությունը», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովն ընդգծել է նաև, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ ուկրաինական հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան նոր այցի հետ կապված դեռ հստակություն չկա։
ԶԼՄ–ների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը` նա ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին խոսքերը Վաշինգտոնի կողմից վերջնագիր չի համարում։
«Ոչ, ԱՄՆ-ն շարունակում է իր միջնորդական ջանքերը, և մենք ողջունում ենք այդ ջանքերը: Եվս մեկ անգամ եմ կրկնում`մենք նաև շարունակում ենք մեր շփումները»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան շփումներ չունի եվրոպացիների և ուկրաինացիների հետ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում նման շփումների համար՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման։ Ռուսաստանը նաև շարունակում է դեմ լինել Ուկրաինայում եվրոպացի «խաղաղապահներին»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).