Սպիտակ տուն․ Զելենսկին սխալ ուղղությամբ է շարժվում. Թրամփի համբերության բաժակը լցվել է
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերքել է լուրերն այն մասին, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ընդունելու հաշտության մշտական առաջարկը «մինչև օրվա վերջ», հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է հրաժարվել խաղաղ բանակցություններից։
«Մինչև այսօրվա վերջ չէ»,-ասել է Լևիթը CNN-ին՝ հերքելով որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Միևնույն ժամանակ, Լևիթը հայտարարել է, որ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում, և «նա պետք է տեսնի՝ ինչով է այս ամենն ավարտվելու»:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահն ընթանում է «սխալ ուղղությամբ», երբ խոսքը վերաբերում է խաղաղ բանակցություններին, և որ «Զելենսկին փորձում է մամուլում վիճարկել այս խաղաղ բանակցությունները, և դա նախագահի համար անընդունելի է»։
«Նրա համբերության բաժակը լցվել է»,-հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ նկատի ունենալով Թրամփին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Զելենսկիին մեղադրել էր «հրահրիչ հայտարարությունների» միջոցով պատերազմը երկարաևգելու մեջ, երբ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը «իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.