«ՄԻԱՍԻՆ»․ ՄԵՐԺԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ՝ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը.
«2025 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ բեկումնային պահ անվտանգության և ինքնիշխանության պահպանման մարտահրավերների փակուղում հայտնված համայն հայության համար։ Թուրքական յաթաղանի 1,5 միլիոն սրբադասված մեր զոհերի ու Արևմտյան Հայաստանի անանց կորստի ցավին գումարվել են Արցախի լիակատար բռնազավթումն ու ցեղասպանական հայաթափումը: Ալիևյան միջազգային հանցագործ վարչախմբի կողմից։ 150 հազար արցախցի բռնագաղթվածների ծանրագույն խնդիրները, Բաքվի բանտերում, ապօրինի դատերում կեղեքվող և խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակման հարցերը, որոնք ահագնացել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ապիկար ու ազգադավ քաղաքականության հետևանքով: Ավելին, խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ հային հայի դեմ դուրս բերելով, ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության», պաճուճելով այն կեղծ խաղաղասիրության, թշնամուն անվերապահ հպատակվելու կոչերով։
Ցեղասպան թուրք-ադրբեջանական ուժերի պահանջով ՀՀ սահմանադրություն են պատրաստվում փոխել՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագրի բարձրագույն արժեքները, Արցախյան ինքնորոշման իրավունքի պայքարը, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը՝ անգամ կասկածի ենթարկելով Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված իրողությունն ու Թուրքիայի մեղավորության հանգամանքը։
«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է՝ պատմության քառուղիներում ցեղասպանություն վերապրած մեր ազգը կարողացել է ոտքի կանգնել բացառապես ազգային ինքնության իր հիմնասյուների վրա հենվելով, Հայ դատի ու պահանջատիրության, հանուն անկախ պետականության պայքարի ու հիշողության շնորհիվ։
Արցախյան հիմնահարցի կարգավորման էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք վերականգնել արդարությունը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, մեր հայրենակիցների անվտանգ ու ապահով վերադարձը Արցախ։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող մարդկանց շարքերը, մեր սուրբ զոհերի հիշատակի անմահ կրակի շուրջ ծաղիկների ու պսակների բարձրացող պատվարները պիտի դառնան մեր հանրային քվեն, որը վերահաստատում է ազգի հավատարմությունը անկախ ու միացյալ պետականությանը՝ մերժելով պատմությունն ու արդարությունը ուրացող բոլոր դավաճաններին, երևելի ու աներևույթ թշնամիների սուտն ու կեղծարարությունը։ Միասին ապացուցելու ենք հանցագործների համար պատժի անխուսափելիությունը, մեղասավորության համար վաղեմության ժամկետների բացակայությունը։ Վկան Հայոց Նեմեսիսի հերոսների գործած արդարադատության միջազգային ճանաչումն ու պատմության գնահատականը։
«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման
Համակարգող խորհուրդ
23․04․2025թ․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:38
Комиссия по защите прав адвокатов обратилась к председателю Антикоррупционного комитета Армении Артуру Наапетяну с требованием инициировать уголовное производство в связи с воспрепятствованием встреч адвокатов с задержанными члена АРФ "Дашнакцутюн", обвиняемыми в "подготовке теракта", и привлечь к ответственности виновных должностных лиц.
-
2025-07-11 14:38
Правительство Армении и Европейский инвестиционный банк (ЕИБ) заключили соглашение о предоставлении льготного кредита на сумму 50 миллионов евро. Эти средства направлены на реализацию программы «Устойчивый Сюник», призванной укрепить социальную и промышленную инфраструктуру в южных районах страны, в особенности в пострадавших от военных конфликтов и вынужденных переселений общинах.
-
2025-07-11 14:36
В рамках уголовного производства, инициированного по фактам организации массовых беспорядков в административных зданиях Правительства, Национального Собрания и других местах 10 ноября 2020 года, участия в них, публичных призывов к насильственному свержению конституционного строя, установлены личности еще 7 человек, участвовавших в массовых беспорядках.
-
2025-07-11 14:34
В Кремле ждут анонсированного президентом США Дональдом Трампом "важного заявления", которое он пообещал сделать в понедельник, чтобы понять, что он имел в виду, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.