Շահրամանյան․ Նախկին նախագահները մնացին Արցախում, որ խաղաղ բնակչությունը դուրս գա
Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները և տեսնում ենք որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչումը իրենց համար առաջնահերթություն չէ, Շահրամանյանն ասաց. «Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Անհնարին է մոռացության մատնել Ցեղասպանության դրսևորումը»:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստան գալուց հետո Արցախի լուծարման հրամանագիրը չչեղարկեցիք, նա պատասխանեց. «Նախ, այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չունի: Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք և մեր տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ՝ ով կուզենա տեսնել Արցախը որևիցե իրավական խնդիր չունի»:
Մեղադրանքներին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ դուք ուղաթիռով եկաք, իսկ մյուսներին թողեցիք, որ մնան գերևարվեն, նա ասաց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել»:
Նա չցանկացավ այդ մասին ավելի մանրամասն խոսել. «Դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կունենանք, մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը։
Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:
Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».