«Ականների վրա գրվա՞ծ է՝ «Ռուբեն Վարդանյանի տեղադրած»»․ Մանե Թանդիլյանը՝ Բաքվի դատավարության մասին
«Դավիթ Բաբայանի վերջին հայտարարությունն այն մասին է, թե ինչպես են խեղաթյուրում նրանց խոսքերը։ Բոլորս հասկանում ենք, որ դա փակ դատավարություն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցն է միայն լուսաբանում, ինչ ուզում՝ վերագրում են յուրաքանչյուրին»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանն աբսուրդ է համարում ադրբեջանական դատարանում հնչող հայտարարությունները, թե «Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականներն են պայթել․․․»։ Նա տարակուսեց․ «Ականների վրա գրվա՞ծ է՝ «Ռուբեն Վարդանյանի տեղադրած»։
Ամենայն հարգանքով արցախյան պատերազմների մասնակիցների նկատմամբ, Մանե Թանդիլյանը հիշեցնում է՝ Ռուբեն Վարդանյանը եղել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, զբաղվել սոցիալ-տնտեսական հարցերով․ «Նա երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին, ուստի մեղադրանքները, թե նա այնտեղ ականներ է դրել՝ անհեթեթ են»։
Այժմ էլ, ըստ Մանե Թանդիլյանի, Ռուբեն Վարդանյանը պայքարում է, որպեսզի նիստերին մասնակցեն միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որպեսզի աշխարհին տեղեկացվի, որ Բաքվում հայերին դատում են ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված արդար պայքարի համար, Ռուբեն Վարդանյանն ահազանգում է այն մասին, որ այդ դատական ֆարսը ուղղված է Հայաստանի դեմ, որպեսզի մեղադրի նրան, որ նա իբր հակամարտության կողմ է եղել և իբր բռնազավթել է ադրբեջանական տարածքները։
Նա համոզված է, որ հայ գերիների ազատումը պետք է լիներ Ադրբեջանի հետ բանակցությունների պայմանը, բայց Հայաստանի իշխանություններն այս վիճակի շահառուներն են, քանի որ վախենում են, որ հայրենասերները կարող են վերադառնալ երկիր։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.