Իրանում ՀՀ դեսպանին սուլոցներով ու վանկարկումներով են դիմավորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
NEWS.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։
Իրանի հայ համայնքի մեր աղբյուրի փոխանցմամբ` Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով և «Նիկոլ դավաճան» վանկարկումներով են դիմավորել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին, անգամ շուռ տվել նրա դրած ծաղկեպսակը։
Միջադեպի պատճառը եղել է Հայաստանի դեսպանության պահանջով Թեհրանում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին ելույթ ու հանդիպումներ ունենալն արգելելը։
Աբրահամ Գասպարյանը Թեհրանում էր՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։ Թեհրանի հայկական «Արարատ» մարզավանում նախատեսված միջոցառմանը Աբրահամ Գասպարյանը հրավիրված էր որպես բանախոս։
Նախատեսված էին նաև հանդիպումներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.