Թաներ ԱՔՉԱՄ․ REALPOLITIK-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Իրական քաղաքականության սկզբունքը հիմնական խոչընդոտն է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև հենց Թուրքիայի կողմից ճանաչման համար։ Թուրք պատմաբան, գրող, Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս տեսակետը հայտնեց Երևանում «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Աքչամը կարծում է, որ միջազգային քաղաքականությունը բարոյականության և առաքինության մասին չէ, և այդ ճշմարտությունը ակնառու է դարձնում այսօր Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը: Այս համատեքստում միամտություն է ինչ-որ մեկից, առավել ևս Թուրքիայից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ամերիկայում բնակվող Աքչամը որոշ չափով ծանոթ է հայկական սփյուռքի գործունեությանը։ Այն ինչ-ինչ աշխատանքներ է տանում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց վճռորոշ խոսքը ԱՄՆ իշխանություններինն է։ Իսկ Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, մեծ կարևորություն է տալիս Մերձավոր Արևելքում իր առաջատար դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին: Թուրքիայի գործոնը, Աքչամի խոսքով, Մերձավոր Արևելքում շատ ավելի վճռորոշ նշանակություն ունի, քան հայկական սփյուռքի ջանքերը։
Միակ գործոնը, որը կարող է արմատական փոփոխություններ մտցնել Թուրքիայի քաղաքականության մեջ, դրդել այդ երկրին ճանաչել սեփական պատմության մութ էջերը, ժողովրդավարական փոփոխություններն են, ներքին վերափոխումները։
Գրողի խոսքով` Թուրքիայում մեծ թվով մարդիկ կան, որոնք դեռ չեն հասցրել իրենց խոսքն ասել։ Եվ թուրքական հասարակության մեջ այդ մարդկանց առկայությունը հաղթաթուղթ է, որը դեռ չի օգտագործվում։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Աքչամն ընդգծեց, որ, անշուշտ, ինչպես ցանկացած երկիր, Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, և դա Արևմուտքին ներկայացնել որպես իր կառուցողականության, բաց լինելու դրսևորում։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը և ճանաչման փորձերին հակազդելը հսկայական դիվանագիտական բեռ է Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Սակայն, ըստ ամենայնի, այս հանգամանքը չի փոխում մնացած նկատառումները, որոնցից ելնելով Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.