Մասլով․ Հայագիտություն կներդրվի ՄՊՀ-ի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում
Հաջորդ տարվանից հայագիտությունը կներդրվի Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Այս մասին Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մասլովը հայտնել է Ռուսաստանի հայերի միության «Հիշողություն և նախազգուշացում» համաժողովի ժամանակ։
Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղության և հայագիտական բաժնի բացման հարցը քննարկվել է դեռ 2024 թվականի ամռանը։ Այս թեման արծարծվել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և վերոնշյալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովի զրույցի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ՀՀ պետբյուջեի միջոցներով հայագիտության կենտրոններ են բացվել աշխարհի 12 երկրների 15 բուհերում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.