Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:
Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալական խոսք է հղել Փարիզի քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ վերջինս ցուցաբերած բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության համար, որի ակնառու դրսևորումներից են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ընդունելության կազմակերպումը, ինչպես նաև` քաղաքապետ Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի շահ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը։ Շեշտել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, այդ թվում` դառնալով երկրորդ հայրենիք ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, իսկ վերջիններս, որպես երախտագիտություն, իրենց կյանքն են նվիրել Ֆրանսիայի զարգացման ու պաշտպանության գործին։
Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ, ցավոք, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով իրագործված ցեղասպանությունը, նրանց նյութական սեփականության յուրացումը, հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացումը, ժամանակին չի արժանացել միջազգային հանրության արժանի դատապարմանը, ինչի հետևանքով հաջորդող տասնամյակներում տեղի են ունեցել մարդկության դեմ նոր հանցագործություններ և ոճրագործություններ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը։
Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը` սեփական պատմությամբ գիտակցելով այդ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.