Մոսկվայում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Մոսկվայում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Կոնֆերսնաի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։
«Ցեղասպանություն․ հիշողություն և զգուցաշում։ Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով կոնֆերանսը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը։
«Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի այնպես անել, որ մենք չզբաղվենք մեզ միավորող գլխավոր հարցերից մեկով՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործով»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Մոսկվայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյան։
Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարության թույլտվությամբ՝ այս տարի նույնպես Մոսկվայի գլխավոր պողոտաներում, կանգառներում տեղադրվել են պաստառներ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցութամբ։
Մեր հայրենակից Սեմյոն Բաղդասարովի խոսքով՝ այսօր Թուրքիայից ու Ադրբեջանից առավել վտանգավոր է Երևանում նստած իշխանությունը։
«Ինչո՞ւ ենք ամաչում այդ մասին խոսելուց։ Այս մարդկանց իշխանության են բերել Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայութուննները՝ բրիտանական ծառայությունների օգնությամբ»,- ասել է Բաղդասարովը։
Նա շեշտել է՝ եթե չլինի համախմբում և 2026 թվականին ընտրությունների միջոցով Փաշինյանի իշխանության հեռացում, ապա Հայաստանը վերջնականապես կկանգնի գոյաբանական խնդրի առջև։
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.