ՀՅԴ․ ՋԱՀԵՐԻ ԵՐԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ՏՎԵՑԻՆ՝ ԴԵՄ ԵՆ ԹՈՒՐՔԱՀԱՃՈ ՈՒՂԵԳԾԻՆ
Երևանում տեղի ունեցած ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է Հայոց ցեղասպանության ուրացման և, դրանով իսկ, թուրքահաճո ուղեգծին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Վահե Սարգսյանը:
«Պայքարի թիրախները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության ընդվզման խորհրդանիշները երեքն են. պայքար Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայության վերադարձի և հայոց սրբազան լեռ Արարատը որպես ՀՀ ազգային֊ պատմական խորհրդանիշ պահպանելու համար։
1․ Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները հայ ժողովրդի համար թե' անընդունելի է, թե' վիրավորական։
Ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների շուրջօրյա «մարտական հերթապահությունը» Փաշինյանի գործողություններին զուգահեռ, լավագույնս խոսում է թե՛ իշխանության վախերի, թե՛ սեփական ժողովրդի հետ ունեցած խորը անջրպետի մասին։
1․ Սպասել, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ, եթե խորքի մեջ ողբերգական չլիներ։
Իշխանության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին գրեթե չմասնակցեցին նաև արտերկրում։ Ավելին, անգամ Արևմուտքի ԶԼՄ-ներն են նկատում և հայտնում իրենց նյութերում, որ ՀՀ իշխանությունն արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիաներին։
Իսկ, օրինակ, Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ոգեկոչման միջոցառման ժամանակ խայտառակ են արվել Իրանի արժանապատիվ հայ համայնքի ներկայացուցիչների ձեռամբ՝ «հնձելով» այն, ինչ «ցանել է» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին շրջանում»,- գրել նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.