Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոգեկոչումից, ինչն արտացոլված է նրանում, որ նա հրաժարվում է թուրքական ճնշման տակ անգամ հիշատակել «Հայոց ցեղասպանությունը» եզրույթը Սպիտակ տան ամենամյա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։
«Նախագահ Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին՝ մեր երկրի (ԱՄՆ-ի-խմբ․) պատասխանատվության խայտառակ նահանջը՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ բանտարկյալների նկատմամբ նրա շարունակական բռնությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն ազնվորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դրա շարունակությունը»,-նշել է նա։
2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»: Նրա՝ օտարերկրյա ճնշման տակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, այժմ ուղղակիորեն հակասում է այդ խոստմանը:
«Նախագահ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, երբ վերջինս սկսեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայ բնակչության վրա։ Նախագահ Թրամփի չճանաչումը հակադրվում է Սպիտակ տան, Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից ԱՄՆ-ի ճանաչմանը»,-նշվում է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.