Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՇՐՋԵԼԻ
Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց․ այս անգամ Հայոց ցեղասպանությունը հայ ազգի մոտ երկրորդական, երրորդական օրակարգ դարձնելու բոլոր ճիգերը ապարդյուն էին։
Անձրևոտ եղանակին բազմահազարանոց ջահերով երթը՝ երբ սկզբում իշխանական մեդիաները պնդում էին, թե վատ եղանակի պատճառով մարդ չի գալու, հետո փորձում էին նվազեցնել մասնակիցների թիվը, իսկ վերջում՝ տեսնելով, որ այս ամենը չի գործում, ուղղակի սկսեցին մեղադրել ջահերով երթի մասնակիցներին Խոզնավարում կրակոցները սադրելու մեջ։
Այնքան ծիծաղելի էր, որ նույնիսկ իշխանական քարոզիչների մեծ մասը չընդունեց այս պնդումը։
Հաջորդ օրը սկսվեցին մեղադրանքներ, թե իբր դրոշ վառելը անպատասխանատու քայլ է, սակայն՝ հաշվի առնելով այդ պնդումն արած անձի ցածրագույն վարկանիշը, ավելի շատ մարդկանց համոզեց, որ գործողությունն ճիշտ էր։
Դրան գումարած՝ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների լայն լուսաբանումը թե՛ ջահերով երթի, թե՛ դրան հաջորդած օրվա իրադարձությունների։
Փաշինյանի քարոզչական ճիգերին վերջնական հարված հասցրեց նաև Սփյուռքը՝ լայնածավալ ակցիաներով աշխարհի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր քաղաքներում՝ պահանջելով չուրանալ Ցեղասպանությունը։
Վերջին ամսվա ընթացքում սա հայ ազգի կողմից իշխանություններին հասցված երկրորդ ցավալի ապտակն էր (առաջինը՝ Գյումրիում), և հասկանալի է, որ այս գործընթացը դարձել է շարունակական ու անշրջելի:
Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:11
Когда Франция поддерживает нападки на Армянскую Апостольскую Церковь и репрессии против священнослужителей, это уже не нейтралитет, а явное согласие с происходящим, написал на своей странице в Фейсбук бывший мэр Ванадзора Мамикон Асланян.
-
2025-06-30 10:08
Азербайджан стремительно движется к модели внешней политики, построенной на девальвации отношений с Москвой в пользу Анкары как ключевого партнера в сфере безопасности, экономики и региональной архитектуры, формулы евразийской интеграции Баку подменяет концепцией «тюркского единства», где видит себя неотъемлемой частью наднационального проекта и альтернативой российской политике, написал на своей станице в Фейсбук член Исполнительного органа РПА Артак Закарян. Он убежден, что без стратегического пересмотра своей внешней политики в Закавказье Россия рискует окончательно уступить регион Турции и другим внешним игрокам. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.