ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալ է զոհվել Մոսկվայի մարզում ավտոմեքենայի պայթյունից
Ապրիլի 25-ի առավոտյան Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի «Օդանավորդների» միկրոշրջանում բնակելի շենքի կողքին ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հաղորդել են Mash, Baza և Shot լրատվական գործակալությունները։ Baza-ի տվյալներով՝ Նեստերովի պողոտայի 2-րդ տան մոտ կայանված Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ գեներալն է անցել ավտոմեքենայի կողքով։ Բարձրաստիճան զինվորականը շպրտվել է մի քանի մետր հեռավորության վրա։
Shot տվյալներով՝ ավտոմեքենայի ներսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթեցվել է հեռակառավարմամբ։ Այն լի էր վնասաբեր տարրերով։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է մոտակա շենքի մի քանի հարկերի պատուհանները, նշում է «Осторожно, Москва» կայքը։ Քննչական կոմիտեն հաստատել է Մոսկալիկի մահը և հայտնել, որ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 105-րդ և 222.1-րդ հոդվածներ):
2015 թվականին Մոսկալիկը «Նորմանդական ձևաչափի» շրջանակում մասնակցել է Ուկրաինայի հետ բանակցություններին, ինչպես նաև զեկուցող է եղել Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանն առնչվող թեմաներով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան 2021 թվականին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել: 2022 թվականին Մոսկալիկը շահել է Պաշտպանության նախարարության դատական հայցը Բալաշիխայի մի շենքում գտնվող բնակարանի համար, որի մոտ այսօր պայթյուն է տեղի ունեցել, հիշեցրել է «Осторожно, новости» կայքը:
Պայթեցված Volkswagen-ն, ըստ Mash-ի, այս տարվա հունվարի վերջից ի վեր առնվազն երեք անգամ ձեռքից ձեռք է անցել։ Սկզբում այն պատկանել է 35-ամյա Մարգարիտա Վ.-ին, որը մեքենան փոխանցել է 1995 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացու: Նա գրեթե անմիջապես վերավաճառել է ավտոմեքենան 26-ամյա Անդրեյ Պ.-ին, որն իր հերթին մեկ շաբաթ անց արտասահմանյան ավտոմեքենան վաճառել է Ուկրաինայի Սումի քաղաքում ծնված 40-ամյա Իգնատ Կ.-ին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 17:16
«Господин Авинян, я обращаюсь к вам как к человеку, с которым я лично общался и считал адекватным человеком.
-
2025-04-30 17:13
Администрация президента Турции опровергла сообщения о якобы возможности блэкаута в республике в течение 72 часов.
-
2025-04-30 17:10
Столкновения между друзскими ополченцами и провластными вооруженными группировками происходят в Сахнае (пригород Дамаска).
-
2025-04-30 17:07
После избиения в администрации столичного района Норк Норк активист Артур Чахоян получил различные ушибы, а также гематому и травму головы. О его состоянии журналистам сообщил замдиректора медцентра "Григор Лусаворич" Петрос Манукян.