ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱԽԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՄ Է ԻՐ ՎԵՐՋԸ
«Փաստ» թերթը գրում է. «Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:
Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը... Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:
Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց...
Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։
Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։
Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.