Փաշինյան․ ՀՀ սահմանների երկայնքով պետք է ավելի մեծացնենք հայ սահմանապահների ներկայությունը
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով` սահմանապահների առկայությունը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է։
«Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: Նա շեշտել է` և՛ ինքը, և՛ մյուս պաշտոնյաները սահմանազատված ու սահմանագծված տեղամասեր գնում են, որպեսզի ի ցույց դնեն, թե ինչ նկատի ունեն ասելով իրական Հայաստան կամ խաղաղություն։ Վստահ է` սա Հայաստանի համար շատ կարևոր առանձնահատկություն է։
Միաժամանակ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: Ուրախությամբ ընդգծել է, որ այսօր Հայաստանը կարողանում է փուլ առ փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը։
Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին: ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.